Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Էրդողանական ռեժիմը գործելու է Հայաստանի կործանման ուղղությամբ և ավելացրել է արագությունը

Էրդողանական ռեժիմը գործելու է Հայաստանի կործանման ուղղությամբ և ավելացրել է արագությունը
07.06.2023 | 15:49

Հաքան Ֆիդանի մասին շատ խոսվեց և դա պատահական չէր։

Միջազգային մամուլը գրեց, որ Էրդողանի ընկերն է ու վստահելին։

Ակամայից հիշեցի մի հին ասացվածք` ոչինչ մարդկանց այնքան մտերիմ չի դարձնում, որքան համատեղ գործած հանցագործությունը։

Վստահաբար կարելի է պնդել, որ լինելով Թուրքիայի հետախուզության պետ, դրա հիմնական թիրախում եղել են հայերը, հայկական լոբբիստական մարմինները։

Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ երբեմնի երկար տարիների դեսպան Ռուբեն Ռուբինյանի գործընկեր Քըլըչի։

Էրդողանական ռեժիմը գործելու է Հայաստանի կործանման ուղղությամբ և ավելացրել է արագությունը։

Այսպիսի մարտահրավերներին դիմակայելու համար մեզ նոր կառավարություն է պետք` Նիկոլն անկարող է, անմիտ, անհեռատես և վտանգավոր։

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3708

Մեկնաբանություններ